Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Դոպինգային նոր սկանդալներ

Դոպինգային նոր սկանդալներ
05.12.2014 | 12:19

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հայտարարություն է տարածել, որ ամենայն մանրամասնությամբ զբաղվելու է ռուս թեթևաթլետների կողմից խթանիչների օգտագործման փաստերով: Այս հայտարարության համար հիմք է ծառայել գերմանական ARD հեռուստաալիքի պատրաստած վավերագրական ֆիլմը, որտեղ հեղինակը պատմել է ռուսների կողմից խթանիչների պարբերական օգտագործման մասին:
«WADA-ն դիտել է Ռուսաստանում խթանիչների սիստեմատիկ կիրառման ու հակադոպինգային կոդեքսի խախտման մասին գերմանական վավերագրական կինոնկարը: Կազմակերպությունը երաշխավորում է, որ այդ ողջ տեղեկատվությունը մանրամասն քննության կառնվի: Տվյալները փոխանցվել են IAAF (թեթևաթլետիկական ֆեդերացիաների միջազգային ասոցիացիա): Մենք կսպասենք արդյունքներին: Բոլոր մեղադրանքները հիմնավորապես կուսումնասիրվեն, և եթե քայլեր ձեռնարկելու հիմքեր լինեն, WADA-ն դրանք կանի համաձայն կազմակերպության կոդեքսի»,- ասված է հայտարարության մեջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ